Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պտղաջրերի պակաս. morevmankan.am
Պտղաջրերի պակասն ավելի վտանգավոր է համարվում, քան ավելցուկը, բայց այն շատ ավելի քիչ է հանդիպում: Այն ախտորոշվում է, եթե պտղաջրերը 600 մլ-ից պակաս են: Այն բերում է թոքերի, ոսկրերի և պտղի այլ օրգանների թերզարգացման, անգամ կարող է պտղի մահվան պատճառ դառնալ:
Բանն այն է, որ արգանդում պտղի դեռ չգործող թոքեր պտղաջրեր են թափանցում: Պտուղը շնչական շարժումներ է անում՝ պատրաստելով թոքերը և կրծքավանդակը ապագա շնչառությանը: Երբ պտղաջրերը քիչ են, այդ պրոցեսը դժվարանում է:
Բացի դա, պտղաջրերի խիստ պակասը ազդում է պտղի ոսկրերի, կմախքի զարգացման վրա, բերում ոտքերի թեքման, ստամոքս-աղիքային համակարգի թերզարգացման, նեղ կրծքավանդակի:
Հնարավոր պատճառները
- Պտղի երիկամների անբավարար ֆունկցիան կամ նրանց թեևզարգացումը, որը բերում է մեզի քանակի քչացման:Կարող է լինել ինֆեկցիայի կամ գենետիկ շեղումների հետևանքով: Ի հայտ է գալիս վաղ ժամկետներում:
- Պտղաթաթղանթի միկրոպատռվածքներից ջրերի քիչ-քիչ հեռացում: Բնորոշ է հիմնականում ուշ շրջաններին:
- Ֆիտոպլացենտար անբավարարություն /պլացենտան վատ է աշխատում/. Կարող է լինել հղիության բարդությունների ժամանակ՝ ուշ տոքսիկոզ, հիպերտոնիա, հղիների շաքարային դիաբետ և այլն:
- Գերասուն հղիություն /42 շաբաթից ավելի/: Դրա ժամանակ պակասում են պտղաջրերը, պլացենտան ՛՛ծերանում՛՛ է և վատ է գործում:
- Բազմապտուղ հղիություն, որը կարող է բերել պտղաջրերի և ավելցուկի, և պակասի: Պակասի այն դեպքում, երբ զույգերից մեկը ՛՛խլում՛՛ է մյուսից պլացենտայի միջոցով /ֆետո-ֆետալ տրանսֆուզիոն սինդրոմ, որը միայն լինում է միաձվային զույգերի դեպքում/: Այդպես զույգերից մեկի մոտ լինում է ջրերի ավելցուկ, մյուսի մոտ՝ պակաս:
- Պտղաջրերի պակասի դեպքերի կեսից ավելիի պատճառը անհայտ է:
Պտղաջրերի պակասը սովորաբար բացահայտվում է ՈՒՁՀ-ով: Երբեմն հղին գանգատվում է երեխայի շարումների ժամանակ ցավից, բայց սովորաբար սիմպտոմներ չեն լինում:
Իսկ պտղի մոտ հաճախ հայտնաբերվում է երիկամների խնդիր /պոլիկիստոզ/, ձգված միզապարկ և մեծացած որովայն: Նրանք հաճախ հետ են մնում զարգացմամբ և ծնվում են փոքր քաշով:
Պետք է հայտնաբերել պտղաջրերի պակասի պատճառը՝ լավ հետազոտել պտղին, հայտնաբերելու համար զարգացման անոմալիաները /օրինակ, երիկամների, միզապարկի բացակայություն/, բնածին ինֆեկցիաները:
Պտղաջրերի դանդաղ հեռացումը հայտնաբերելու համար, երբեմն պտղաթաղանթից ներմուծվում է գունավորող նյութ և հսկվում արտադրությունների գույնը:
Պտղաջրերի դեպքում պետք է շատ ջուր խմել:
Հղիության երկրորդ կեսին անկողնային ռեժիմը և առատ ըմպելիքը շատ դեպքերում լավացնում են վիճակը: Օրվա մեջ 2 լիտր ջուր խմելու դեպքում պտղաջրերը ավելանում են 30 տոկոսով:
Պտղաջրերի քիչ լինելը խնդիրներ է առաջացնում ծննդաբերության ժամանակ և հաճախ հարկ է լինում կեսարյան հատման: Դրանցից են վաղաժամ ծննդաբերությունը, պտղի հիպօքսիան և ինֆեկցիոն բարդությունները: Պտղի հիպօքսիան կարող է լինել պորտալարի ճնշման հետևանք, իսկ ծննդաբերությունից հետո՝ թոքերի անհասությունը:
Եթե առկա է բացվածք պտղաթաղանթին, դա կարող է բերել ինֆեկցիայի զարգացման, որը կարող է ախտահարել պտղին և մորը: Այդ դեպքում, եթե ծննդաբերությունը չի սկսվում մի քանի ժամից, պետք են անտիբիոտիկներ և ստիմուլյացիա:
Որոշ դեպքերում, որպեսզի վերականգվի պտղաջրերի քանակը, բժիշկները պտղաթաղանթից ներմուծում են աղային լուծույթ: Հաճախ դա օգնում է խուսափել բարդություններից:
Այնպես որ, չնայած պտղաջրերի քանակի շեղումները խնդիրներ են հարուցում, դրանց պատճառի հայտնաբերման և համապատասխան բուժման դեպքում հնարավոր է կանխել լուրջ խնդիրները:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն